Վարչապետ Նաֆթալի Բենեթը Շարմ Էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ Սիսիի եւ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի հետ։

Ըստ Եգիպտոսի նախագահի գրասենյակի՝ երեք առաջնորդները քննարկել են «համաշխարհային իրադարձությունների» հետեւանքները էներգետիկայի, շուկայի կայունության եւ պարենային անվտանգության վրա:

Նրանք անդրադարձել են նաեւ «միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի վերջին զարգացումներին»։