ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում  մարտի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, նվիրված UNIFIL (Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր) առաքելության կազմավորման 44-րդ տարեդարձին։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի զինծառայողները։