ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ոստիկանները շուրջկալ են կազմակերպել ապօրինի ներգաղթյալների ճամբարներից մեկում: Ձերբակալվել է 70 ներգաղթյալ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով Մոսկվայի ՆԳ վարչությունը, հուլիսի 27-ի գիշերը քաղաքի արեւմտյան մասում ոստիկաններն անտառում ապաստարան են գտել, որտեղ ապրել են Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Միջին Ասիայի երկրների քաղաքացիներ: Նրանք քնել են մատրասների վրա:




























