Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին մերժել է Ռուսաստանից էներգակիրների մատակարարումները բոյկոտելու կոչերը, հաղորդւում է AP-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ արդեն կիրառված պատժամիջոցները հարվածում են ՌԴ տնտեսությանը, «եւ ամեն օր դա ավելի դրամատիկ կդառնա»։ Միեւնույն ժամանակ, պատժամիջոցները մշակվել են այնպես, որ «տանելի» լինեն նրանց համար, որոնք սահմանել են, ասել է Շոլցը։ «Այդ պատճառով Գերմանիայի դիրքորոշումն այս հարցում (էներգետիկ բոյկոտի վերաբերյալ) մնում է անփոփոխ»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Եվրոպայի այլ երկրներ էլ ավելի շատ կախում ունեն ռուսական նավթից, ածուխից եւ գազից, քան Գերմանիան, «եւ ոչ ոք չպետք է անմասն մնա այս հարցում»։ Շոլցն ասել է, որ Գերմանիան աշխատում է իր էներգասնուցումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։