Աբու Դաբիի թագաժառանգը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է համաշխարհային էներգետիկ շուկան՝ ուկրաինական ճգնաժամի լույսի ներքո։ Շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանն ընդգծել է, որ ԱՄԷ-ն շահագրգռված է համաշխարհային էներգետիկ անվտանգության եւ կայունության ու էներգետիկ շուկաներում հավասարակշռության մեջ, հաղորդում է պետական լրատվական WAM գործակալությունը:

Շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը Իլհամ Ալիեւի հետ քննարկել է նաեւ երկկողմ հարաբերությունները՝ հատկապես տնտեսության, առեւտրի, էներգետիկայի ոլորտում, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։