2011թ. հուլիսի 22-ին տեղի ունեցած Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) 11-րդ Տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում կազմակերպության նոր նախագահ է ընտրվել «Պրուդենս» իրավաբանական ընկերության տնօրեն եւ բաժնետեր Էդուարդ Մուրադյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀԱԱՊ-ը ղեկավարում էր Դավիթ Աթանեսյանը («Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն):

Բացի այդ` ընդլայնվել է ՀԱԱՊ-ի Տնօրենների խորհրդի կազմը` անդամների թիվը 8-ից դարձել է 12:

ՀԱԱՊ նախկին նախագահ Դ. Աթանեսյանը եւ տնօրենների խորհրդի անդամ Գեորգի Իսայանը («Էլ Թի Էքս Քրիդենս Արմենիա» ՍՊԸ) ընտրվել են 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոնում: Ընդհանուր ժողովը ընտրել է նոր տնօրեններ, որոնք են. Արարատ Ղուկասյան (Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ), Դիանա Ղազարյան («Բուզ Ալլեն Համիլթոն Ինկ.» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն), Դավիթ Դավթյան («Սիգար Արիստոկրատ»), Դավիթ Սարգսյան («Ամերիա» ընկերությունների խումբ ՓԲԸ), Գագիկ Արզումանյան («Արմենիան Քոփեր փրոգրամ» ՓԲԸ), Գառնիկ Տոնոյան  («Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ), Կարեն Զաքարյան  («ՆԱՍԴԱՔ ՕէՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ), Հեյկո Կռայսել («Ցեպելին Արմենիա» ՍՊԸ) եւ Տիգրան Գասպարյան («Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ): 

ՀԱԱՊ-ն անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից: ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր բիզնես ոլորտների մոտ 100 անդամ կազմակերպությունների շահերը: ՀԱԱՊ-ն հանդիսանում է ԱՄՆ-ի  առեւտրի պալատի եւ  Ամերիկայի առեւտրի պալատների Եվրոպական խորհդրի անդամ: