Հայտնի է դարձել զրույցի համար ամենաանհաջող թեման: Հարցման արդյունքում, որն անցկացվել է Scottish Widows շոտլանդական ապահովագրական ընկերության կողմից` ողջ Մեծ Բրիտանիայի տարածքում, պարզվել է, որ հարցման մասնակիցների մոտ 2/3-ը չեն ցանկանում իրենց մտերիմների հետ քննարկել իրենց ֆինանսական դրությունը, աշխատավարձը կամ թոշակը: Անձնական ֆինանսների մասին չեն ցանկանում խոսել միլիոնավոր մարդիկ, գրում է RBC-ն` վկայակոչելով Daily Mail-ը:
Դրա հետ կապված, հարցման կազմակերպիչները նույնիսկ բրիտանացիներին անվանել են DNAs ազգություն, ինչը բացվում է այսպես. «Նույնիսկ չհամարձակվես հարցնել»:
Օրինակ, հարցման ենթարկվածներից յուրաքանչյուր 10-րդը խոստովանել է, որ իր կինը/ամուսինը չեն սիրում, երբ ընդհանուր ծանոթների հետ քննարկում են իրենց անձնական ֆինանսները:
Մարդիկ հակված են խորհուրդներ հարցնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին տեսքը, երեխաների դաստիարակությունը, բնակության վայրի ընտրությունը, բայց սեփական գրպանի մասին խոսել չեն սիրում:




























