YouTube վիդեոհոսթինգում զարմանալի տեսանյութ է տեղադրվել: Այն ստացվել է ԱՄՆ-ում կայանատեղիում գտնվող անվտանգության տեսախցիկների օգնությամբ:
Տեսանյութում Nissan 350Z-ը հսկայական արագությամբ փողոցից ցանկում է բետոնե ցանկապատի վրայով:
Իսկական հրաշքն սկսվում է, երբ ավտոմեքենան անհավատալի կերպով անցնում է արգելապատնեշի վրայով, օդում պտույտ տալիս եւ կոկիկ կերպով անշարժանում կայանատեղիի ազատ տարածքում` երկու կողմից փակված ուրիշ ավտոմեքենաներով:
Ինչպես գրում է Japancar.ru-ն, վարորդն անվնաս է մնացել, ում վարքն ավելի հետաքրքիր է դարձնում տեսանյութը: Մահացու վտանգավոր տրյուկներից հետո, նա կատարյալ հանգստությամբ դուրս է գալիս մեքենայից եւ փորձում պարզել, թե մեքենան չի՞ վնասվել:




























