Ուկրաինայի պատերազմը ցույց է տվել, որ մարդկությունը պետք է ձերբազատվի «ինքնաոչնչացման» տարօրինակ բնազդից։ Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ հավելելով, որ մեծ քանակությամբ զենք գնելը հակամարտության լուծում չէ, հաղորդում է Reuters-ը։

«Պատերազմը ոչնչացնում է մեզ»,- ասել է նա՝ խնդրելով Աստծուն ազատել մեզ «ինքնաոչնչացման անհրաժեշտությունից»:

«Եկեք նաեւ աղոթենք, որ իշխանության ղեկին գտնվողները հասկանան, որ զենք գնելն ու արտադրելը լուծում չէ։ Լուծումը հանուն խաղաղության միասին աշխատելն է, զենքերը խաղաղության գործիքների վերածելն է»,- ասել է Հռոմի պապը։