Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ քննարկել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ։ Նաֆթալի Բենեթը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն է տվել՝ հաշվի առնելով մի շարք օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ շփումները, եւ որոշ գաղափարներ է հայտնել՝ կապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցային գործընթացի հետ»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։





























