Ինտերնետ- արտահոսքի հերթական չափաբաժնի տարածման հեղինակն այս անգամ Google-ն է: Հուլիսի 25-ին որոնման համակարգը, ի պատասխան հատուկ ձեւակերպված հարցին, սկսել է տրամադրել  Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների «ծառայողական օգտագործման»  եւ «գաղտնի» մակագրությամբ փաստաթղթեր, որոնք տեղադրված են ՌԴ կառավարության պորտալում gov.ru: Հայտնում է Նորությունների ռուսական ծառայությունը:

NEWSru.com տվյալներով, մի շարք գերատեսչություններ արդեն հերքել են իրենց փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ տեղեկատվությունը: «Մայակի» տվյալներով, ֆայլերի զանգվածային արտահոսքի պատճառը հատուկ ֆայլի բացակայությունն է, որը պետք է կողպեքի դեր կատարեր:

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը եւ Հաշվիչ պալատն արդեն հայտարարել են, որ որոնողական համակարգերն ինդեքսավորում են միայն ինտերնետի բաց էջերը, եւ եթե  Google-ի համար այդ փաստաթղթերը հասանելի են դարձել, դա նշանակում է, որ դրանք եղել են բաց եւ հասանելի: