ՆԱՏՕ-ի առաջնորդները մարտի 24-ին կայանալիք գագաթաժողովում հավանություն կտան չորս լրացուցիչ զորախմբերի տեղակայմանը Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում և Սլովակիայում, ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Սմիթը, տեղեկացնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ դրանք «միայն ազգային ուժեր չեն», լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն հինգշաբթի օրը: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն բանակցություններ է վարում իր արևելյան թևում ուժերի միջնաժամկետ և երկարաժամկետ ներկայության մասին: «Մենք պետք է մի շարք մշտական գնահատականներ տանք մեր ռազմական դիրքորոշմանը, ինչը շաբաթներ և ամիսներ տևի»,- ասել է նա՝ նշելով, որ «քննարկվում են բոլոր տարբերակները», ներառյալ մշտական բազավորումը:
Մեկնաբանելով Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության մասին Լեհաստանի առաջարկը, նա ասել է, որ դա «մեռած հարց» չէ, բայց կան «շատ բաց հարցեր», և «դաշնակիցները ցանկանում են ավելին իմանալ լեհական առաջարկի մասին»: «Մենք ցանկանում ենք խրախուսել նման թարմ մտածելակերպը»,- ասել է նա: «Ոչ ոք երբեք չի խուսափում կամ երես չի թեքում, երբ դաշնակիցը գաղափար է բերում մեր քննարկումների համար»:





























