«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ ներկայումս առկա տեղեկատվության հիման վրա ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ ռուս զինվորականները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում»,- հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Մեր գնահատականը հիմնված է կառավարության եւ հետախուզական աղբյուրներից հասանելի տեղեկատվության մանրակրկիտ վերլուծության վրա»,- ասել է նա:

«Ինչպես ցանկացած ենթադրյալ հանցագործության դեպքում, հանցագործության նկատմամբ իրավասություն ունեցող դատարանը ի վերջո պատասխանատու է կոնկրետ դեպքերում քրեական մեղքը հաստատելու համար»,- շարունակել է Բլինքենը: «ԱՄՆ կառավարությունը կշարունակի հետեւել պատերազմական հանցագործությունների մասին հաղորդագրություններին, կփոխանակի մեր հավաքած տեղեկատվությունը դաշնակիցների, գործընկերների եւ միջազգային գործակալությունների ու կազմակերպությունների հետ: Մենք ձգտում ենք հասնել պատասխանատվության՝ օգտագործելով բոլոր առկա գործիքները, այդ թվում՝ քրեական հետապնդումը»: