ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերջապես խոստովանել են, որ որոշ իրավիճակներում հետեւում են իրենց քաղաքացիներին, օգտագործելով բջջայինների գեոլոկացիոն տվյալներն` չտեղեկացնելով այդ մասին բջջային հեռախոսների տերերին:

Ինչպես հաղորդում է «Վեստի.RU»-ն, վկայակոչելով The Wall Street Journal-ը, Ազգային անվտանգության գործակալության գլխավոր իրավական խորհրդատու Մեթյու Օլսոն, Սենատի հետախուզության կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է. «... կան որոշ իրավիճակներ, որոնց ժամանակ այդպիսի լիազորությունները հնարավոր են»:

Քաղաքացիներին գաղտնի հետեւելու հարցը բարձրացրել են Սենատի երկու անդամներ, որոնք Ազգային հետախուզության ծառայության տնօրենին ուղղված նամակում հարցրել էին` ունեն արդյոք հատուկ ծառայությունները լիազորություններ հավաքել ամերիկացիների գեոլոկացիոն տվյալները: