Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հիմա մեդիա ակտիվության համար ժամանակ չունի, քանի որ բազմաթիվ մտահոգություններ ունի՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի հետ կապված։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պաշտպանության նախարարն այժմ շատ մտահոգություններ ունի: Ընթացքի մեջ է հատուկ ռազմական օպերացիան: Իհարկե, հիմա մեդիաներում ակտիվության ժամանակը չէ, դա միանգամայն հասկանալի է»,- պատասխանել է նահարցին՝ արդյոք իրեն ինչ-որ բան հայտնի է Շոյգուի ինքնազգացողության եւ գտնվելու վայրի մասին:

Մեկնաբանելով գործակալության առցանց պարբերականի տեղեկությունն այն մասին, որ Շոյգուն իբր «առողջական խնդիրներ ունի», Պեսկովն ասել է. «Պետք չէ լսել «Ագենստվո» պարբերականին, դիմեք Պաշտպանության նախարարությանը»: