ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդարկցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ներկա էին Միշուստինը, Մատվիենկոն, Վոլոդինը, Մեդվեդեւը, Պատրուշեւը, Կոլոկոլցեւը, Լավրովը, Շոյգուն, Բորտնիկովը, Նարիշկինը եւ Սերգեյ Իվանովը։ Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել երկրի ներկա մակրոտնտեսական իրավիճակի շուրջ։ Պաշտպանության նախարար Շոյգուն զեկուցել է հատուկ ռազմական օպերացիայի առաջընթացի, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու, անվտանգության ապահովման եւ ազատագրված տարածքներում կենսական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ զինվորականների ջանքերի մասին»,- պատմել է Պեսկովը։

Բացի այդ, նրա խոսքով, անդրադարձ է եղել նաեւ հակապատժամիջոցային թեմային:

«Մանրամասն խոսակցություն է եղել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի շուրջ։ Ափսոսանք է արտահայտվել ուկրաինական կողմի դանդաղկոտության կապակցությամբ»,- հայտնել է նախագահի մամուլի քարտուղարը։