Եթե Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված սոցիալական ծրագրերի պահանջարկ լինի, ապա այս հարցը կդառնա քննարկման առարկա։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա պարզաբանեց, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների կողմից սոցիալական աջակցության դիմումներ չեն եղել, ուստի համապատասխան ծրագրերի իրականացման հարց այս պահին չի քննարկվում։ «Մեկ-երկու դեպք է արձանագրվել, երբ Ուկրաինայից ժամանած ՀՀ քաղաքացիները հետաքրքրվել են կենսաթոշակային հարցերով»,- նշեց Մկրտչյանը։





























