Մեր հաշվարկներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 4000-ից մի փոքր ավելի մարդ է ժամանել Հայաստան: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Նա պարզաբանեց, որ ճնշող մեծամասնությունն ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներ են։
Ավտոնոմովի խոսքով՝ նրանք իրենց հարցերն ինքնուրույն են լուծում։ «Մյուս քաղաքացիների հետ աշխատում է համայնքը, փորձում օգնել։ Այդ քաղաքացիներին անվճար բնակեցնելու հնարավորություններ կան։ Այդպիսի առաջարկներ ստանում ենք երեւանցիներից եւ այլ մարզերի բնակիչներից»,- հավելել է Ավտոնոմովը։
Դիվանագետն ընդգծեդ, որ աշխատանքի հետ կապված հարցերն ավելի դժվար է լուծել, քանի որ առանց հայերենի իմացության Հայաստանում աշխատանք գտնել գրեթե անհնար է։
«Ինչ վերաբերում է կրթությանը, ապա մեր կրթության նախարարությունն առցանց կրթություն է առաջարկում»,- եզրափակեց նա։





























