Բուլղարիան հետ կկանչի Ռուսաստանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանի «ոչ դիվանագիտական, կտրուկ եւ կոպիտ» մեկնաբանություններին  ի պատասխան, հայտարարել է վարչապետ Կիրիլ Պետկովը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք Ռուսաստանից հետ ենք կանչում մեր դեսպանին խորհրդակցությունների համար... Սովորաբար, երբ մի երկիր հետ է կանչում իր դեսպանին խորհրդակցությունների համար, մյուսը պետք է նույնը անի»,- ասել է Պետկովը:

Այս շաբաթվա սկզբին ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան ասել էր, որ բուլղարացիները չեն աջակցում կառավարության հռետորաբանությանը եւ դիրքորոշմանը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայի հարցում: