Լեհական PGNiG էներգետիկ ընկերության ղեկավար Պավել Մաեւսկին մարտի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների համար ռուբլով վճարելու հնարավորություն չկա։
«Նման հնարավորություն չկա։ Պայմանագիրը ներառում է վճարման եղանակը: Մենք պայմանագիրը կկատարենք դրա դրույթներին համապատասխան»,- նրա խոսքերն է մեջբերում լեհական լրատվական Businessalert պորտալը:
Հիշեցնենք՝ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հրաժարվում է բնական գազի մատակարարումների համար վճարումներն ընդունել օտար արժույթներով, այդ թվում դոլարով եւ եվրոյով, վառելիքի համար վճարումը կընդունվի ռուբլով։





























