ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները աշխատում են Ուկրաինային հականավային հրթիռներ մատակարարելու ուղղությամբ, հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է Reuters-ը։

«Մենք խորհրդակցություններ ենք սկսել դաշնակիցների հետ՝ Ուկրաինային հականավային հրթիռներ տրամադրելու վերաբերյալ», - ասել է պաշտոնյան Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով միացել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին։