ՆԱՏՕ-ի առաջնորդները Չինաստանին կոչ են արել պահպանել միջազգային կարգն ուկրաինական ճգնաժամի համատեքստում։

«Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, պահպանել միջազգային կարգը, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ զերծ մնալ Ռուսաստանի ռազմական եւ ցանկացած այլ գործողությանն  աջակցելուց։ Մենք անհանգստացած ենք չինացի պաշտոնյաների վերջին հրապարակային մեկնաբանություններով եւ կոչ ենք անում Չինաստանին դադարեցնել Կրեմլի կեղծ պատմությունների տարածումը, մասնավորապես, պատերազմի եւ ՆԱՏՕ-ի մասին», - ասվում է ՆԱՏՕ-ի առաջնորդների  համատեղ հայտարարության մեջ: