Կառավարության եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով Սիրիայի Դամասկոս քաղաքից հարավ-արեւմուտք գտնվող Կանակեռ քաղաքում զոհվել է 11 եւ վիրավորվել 30 մարդ:

«Ազատություն»  ռադիոկայանը, վկայակոչելով սիրիացի իրավապաշտպաններին, հաղորդել է, որ հուլիսի 27-ին քաղաք են մտել տանկեր: Բնակիչները փորձել են կանգնեցնել տանկերի մուտքը` անվադողերից պատնեշներ սարքելով ու քարեր նետելով: Քաղաքում անջատված է էլեկտրաէներգիան եւ հեռախոսային ցանցը:

Մարտ ամսից Սիրիայում անցկացվում են զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները  պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարական: