ԱՄՆ-ն, ԵՄ-ի եւ G7-ի հետ սերտ համագործակցությամբ եւ գործընկերությամբ, նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, հայտնում է Սպիտակ տունը:

«Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցներն աննախադեպ են. ոչ մի այլ հանգամանքներում մենք այսքան արագ եւ համակարգված չենք գործել՝ որեւէ այլ երկրի համար կործանարար հետեւանքների նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նոր սահմանափակումների թվում են ավելի քան 400 ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ ամբողջական արգելափակող պատժամիջոցները, այդ թվում՝ Պետդումայի եւ դրա անդամների, ռուսական էլիտայի ներկայացուցիչների եւ ռուսական պաշտպանական ընկերությունների նկատմամբ, ովքեր սնում են Պուտինի ռազմական մեքենան։ Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ Պետդումայի, որպես հաստատություն, եւ Պետդումայի 328 պատգամավորի, Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ «Սբերբանկ»-ի ղեկավար եւ 1990-ականներից Պուտինի խորհրդական Գերման Գրեֆի, ձեռնարկատեր Գենադի Տիմչենկոյի, նրա ընկերությունների եւ ընտանիքի անդամների, «Սովկոմբանկ»-ի կառավարման խորհրդի 17 անդամի, 48 խոշոր ռուսական պաշտպանական պետական ​​ձեռնարկությունների նկատմամբ: