ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«ՀՀ պաշտպանության նախարարը Վեդիում քարոզարշավի է մասնակցում: Իսկ թուրքերն Արցախում գրավում են Փառուխ գյուղը, որից մինչև Քարագլխի բարձրունք ընդամենը 3-4 կիլոմետր է: ՀՀ պաշտպանության նախարարի համար Փառուխն առաջնահերթ չէ, առաջնահերթ է Վեդիում ՏԻՄ ընտրությունը»:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վեդի համայնքում ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։