Հայաստանի ԶԻնված ուժերի գլխավոր շտաբի պետը դեմ է, որպեսզի հայ աղջիկները ծառայեն բանակում: Այս մասին նա ասել ` այսօր` հուլիսի 27-ին Բյուրականում «Բազե» երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Կինը պետք է իր ընտանիքով զբաղվի, երեխաներ մեծացնի եւ ոչ թե գնա պատերազմ»,- ասել է նա:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ երիտասարդ ճամբարականների հանդիպման ընթացքում հիշել են նաեւ այն հերոսներին, ովքեր զոհվել են մեր երկրի եւ մեր ժողովրդի լուսավոր ապագայի համար:

Մեր հերոսների գործը կիսատ չի մնացել. նրանց գործի ամենամեծ ծնունդը Հայոց բանակն է, որը, պաշտպանելով մեր երկրի սահմանները, ապահովում է ժողովրդի անվտանգությունը եւ հետագա զարգացումը: