Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը նախաքննություն է սկսել Ինտերպոլի ղեկավար, ԱՄԷ-ից գեներալ Ահմեդ Նասեր ալ-Ռաիսիի դեմ՝ կապված խոշտանգումների եւ բարբարոսության մեղադրանքների հետ, հաղորդում է AFP-ը։

Հետաքննությունը հաջորդել է հասարակական կազմակերպության բողոքին, որը Ռաիսիին մեղադրում էր Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարությունում ծառայած ընդդիմադիր գործչին խոշտանգելու մեջ:

Պարսից ծոցի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կենտրոնը (GCHR), որը Ռաիսիին պատասխանատու էր անվանել Ահմեդ Մանսուրի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար, հունվարին բողոք է  ներկայացրել հակաահաբեկչական դատախազություն։

Իրավապաշտպան կազմակերպությունները Ռաիսիի նկատմամբ արդեն ներկայացրել են խոշտանգումների մեղադրանքներ, երբ նա առաջադրվել է Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում։

Ռաիսին դատախազության կողմից հետաքննվում է մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար։