Տեղյակ լինելով, որ ամառային սեզոնին Հայաստանից հանգստացողների մեծ հոսք է սկսվում դեպի Աջարիա, շատ նախաձեռնող հայեր Սեւ ծովի վրացական ափերին գտնվող հանգստավայրերում տներ են վարձակալում եւ վարձով տալիս իրենց համերկրացիներին ավելի թանկ գնով:

«Բիզնես Գռուզիա» պորտալը հայտնում է, որ նման ձեռներեցները ծովափնյա հանգստի ողջ ընթացքում վարձակալում են տները եւ դրանք առանձին սենյակներով վարձով տալիս:

Քոբուլեթիի տներից մեկի սեփականատիրոջ խոսքով, իր տունն արդեն վարձել է Հայաստանի մի քաղաքացի, ով տան սենյակներն առանձին-առանձին վարձով է տրամադրում` ամսական 15-45 լարիով: Արդեն մի քանի տարի է, որ այդ պրակտիկան գործում է Ուռեկիում: