Եվրոպայի համար դժվար կլինի ռուսական նավթից եւ գազից հրաժարվելը, բայց եթե ցանկանա, կանի դա, հարց է՝ ինչ հեռանկարով, Ռուսաստանն արդեն նայում է ասիական շուկաներին եւ մտածում մատակարարումների դիվերսիֆիկացման մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը։

«Մենք, իհարկե, այս պայմաններում նայում ենք ասիական շուկաներին եւ մտածում, թե ինչպես դիվերսիֆիկացնել մատակարարումները, եթե ​​մեր եվրոպացի բարեկամները շատ են շտապում Ռուսաստանի Դաշնության մատակարարումներից, նավթից եւ գազից հրաժարվելու հարցում»,- ասել է նա։

Մեդվեդեւի խոսքով՝ Եվրոպայի համար շատ դժվար կլինի դա անել, քանի որ գազի 40 տոկոսը եւ նավթի մեկ երրորդը ստանում է  Ռուսաստանից։ «Եթե ուզում են ազատվել, կազատվեն։ Հարցն այն է, թե ինչ հեռանկարով։ Մենք նույնպես կմտածենք՝ ինչ անել»,- հավելել է նա։