Ճապոնիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրին, որով կառավարական ծախսերը կկազմեն ավելի քան 1 տրիլիոն իեն (8 միլիարդ դոլար), հաղորդում է AP-ն:
Ընդունող երկրի աջակցության 1,05 տրիլիոն իենի (8,6 միլիարդ դոլար) չափով բյուջեն ծածկում է առաջադեմ զինանոցների գնումը, որոնք օգտագործվում են համատեղ զորավարժություններում, ինչպես նաեւ կոմունալ ծառայություններ եւ օբյեկտներ, որոնք օգտագործվում են ԱՄՆ զորքերի եւ ճապոնական անձնակազմի կողմից մինչեւ 2027թ․ մարտը ԱՄՆ ռազմաբազաներում։
Առաջիկա հնգամյա բյուջեն ներառում է մինչեւ 20 միլիարդ իեն (164 միլիոն դոլար) ֆինանսավորման նոր կատեգորիա՝ երկու ուժերի համատեղ զորավարժությունների համար վիրտուալ մարտական պատրաստության առաջադեմ համակարգեր գնելու համար:
Ճապոնիան գրեթե 10 տարի ավելացրել է է իր պաշտպանական բյուջեն եւ հնարավորությունները եւ այժմ վերանայում է ազգային անվտանգության իր հիմնական ռազմավարությունը՝ Չինաստանից եւ Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքների դեպքում:





























