Երեւանում Մարշալ Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տարբեր վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «ՎԱՍ Կոմֆորտ» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդը մահացել է:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» բ/կ-ից, հավելելով, որ հերթապահ բժիշկներն աշխատավայրում չեն եւ, հետեւաբար,, չեն կարող հայտնե  վարորդի մահվան պատճառը:  «Վաս Կոմֆորտ» տաքիս ծառայությունում տեղեկացրեցին, մահացած վարորդը 58-ամյա Մերուժն էր (ազգանունը չնշեցին), ով ուներ 4 երեխա եւ թոռնիկներ: Իսկ թե որ ընկերությունն էր ապահովագրել այդ ավտոմեքենան, երթակարգավարը չգիտեր:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  երեկ` հուլիսի 26-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱՍ Կոմֆորտ» տաքսի ծառայությանը պատկանող ««Daewoo» մակնիշի Տ 5614 համարահիշի եւ BMW-X-5 մակնիշի 39 ՏՎ 999 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ երեք ուղեւորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից հայտնեցին, որ ուղերոների վիճակը բավարար է եւ նրանցից երկուսը տեղափոխվել են բաժանմունքներ: