Անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում գտնել: Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին։

Նա պարզաբանեց, որ չի կարող ճշգրիտ գնահատական ​​տալ շփման գծում տիրող իրավիճակին, քանի որ Արցախում ոչ թե չեխ, այլ ռուս խաղաղապահներն են: «Ուստի ես չեմ կարող մեկնաբանել»,- հավելեց Կոպեցկին:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախում հայկական ժառանգության ոչնչացման մասին հարցին՝ դեսպանը կողմ արտահայտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այնտեղ ուղարկելու գաղափարին:

«Դա մեզ թույլ կտա գնահատել եւ վերլուծել իրավիճակը»,- ​​ասաց նա։