Թուրքիան Ադրբեջանի հետ կանցկացնի Ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը: Այն տեղի կունենա Թուրքիայում:
Այս մասին հայտնել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրք վարչապետը չի հստակեցրել նախատեսված նիստի ժամկետները:




























