Լիբիայում  հուլիսի 27-ին զոհվել է գնդապետ Մուամար Քադաֆիի փեսան` Ահմեդ աբու-Մենիարը, հայտնում է եգիպտական «Էլ-Յոմ աս-Սաբա» թերթը:

Թերթի տվյալներով` Այիշա Քադաֆիի ամուսինը սպանվել է Վադի ազ-Զուտանի շրջանում, ապստամբների հետ փոխհրաձգության ժամանակ, հաղորդում է  mignews.com-ը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պաշտոնական աղբյուրները չեն հաստատել այդ տեղեկատվությունը: