Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները եւ պարենային ճգնաժամի սպառնալիքը: Այս մասին Զելենսկին հայտնել է իր թվիթերյան ալիքում, փոխանցում է «Ուկրինֆորմը»:
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների մասին զրուցել եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կիսվել ենք ընթացիկ դիվանագիտական ջանքերի գնահատականներով: Քննարկել ենք պարենային ճգնաժամի սպառնալիքը եւ այն կանխելու եղանակները»,- հայտարարել է երկրի ղեկավարը:
Նա հավելել է, որ շնորհակալ է Թուրքիային աջակցության համար, որը երկիրը ցուցաբերում է Ուկրաինային:





























