Մեքսիկայում 1955 տարվա ազատազրկման դատապարտել են մի խարդախի, ով էժան ավտոմեքենաներ էր խոստացել իր համերկրացիներին, ինչի դիմաց նրանք պետք է տեղադրեին մեքենաներում նրա ֆիրմայի գովազդ:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍԸ, ավելին քան 800 մարդու խաբած Լուիս Գոնսալեսը նաեւ պետք է 2.4 մլն դոլարի տուգանք վճարի: Հաճախորդները պետք է վճարեին «սկզբնական կապիտալ»  2 հազար դոլարի չափով եւ սպասեին իրենց «նվերին»: 

Գրավիչ առաջարկը գայթակղել է 782 մարդու, ովքեր համբերատար սպասել են 3 տարի, մինչեւ հասկացել են, որ չեն ստանա իրենց մեքենաները, գրում է «Ավտոռամբլերը»:

Գործի ուսումնասիրությունը տեւել է 7 տարի:  Դատավարության արդյունքը կալանքի ռեկորդային չափն է ու զգալի գումարը, որը Գոնսալեսը պետք է վճարի: