Իրանի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ռոբերտ Մելլին կիրակի հայտարարել է, որ ինքը վստահ չէ արեւմտյան տերությունների եւ Իրանի միջեւ միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ խմբ.) կնքման անխուսափելիության հարցում, փոխանցում է Reuters-ը:
«Որքան շուտ վերադառնանք գործարքին, որը համապատասխանում է մեր շահերին եւ, ենթադրաբար, Իրանի շահերին, այնքան բարեխղճորեն կկատարենք այն եւ այնքան շատ կկարողանանաք դրա հիման վրա այլ հարցեր կարգավորել, որոնք առկա են մեր եւ Իրանի, Իրանի եւ տարածաշրջանի միջեւ»,- ասել է Մելլին՝ ելույթ ունենալով Դոհայում անցկացվող միջազգային համաժողովում:





























