Միացյալ Նահանգները կպահպանի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» դեմ, եթե նույնիսկ գործարք կնքվի երկրի միջուկային ծրագրի սահմանափման շուրջ, կիրակի հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ռոբերտ Մելլին, հաղորդում է Associated Press-ը:

Իրանը պնդում է, որ միջուկային համաձայնագրի վերականգնումը, որը, դիվանագետների խոսքով, արդեն մոտ է իրականություն դառնալուն, կախված է ահաբեկչական կազմակերպությունների ԱՄՆ ցանկից ԻՀՊԿ-ի բացառումից:

Սակայն Մելլին այլ կարծիք է հայտնել:

«ԻՀՊԿ-ն, ԱՄՆ օրենսդրության համաձայն, շարունակում է սահմանապակումների տակ մնալ, եւ ԻՀՊԿ-ի մեր ընկալումը նույնն է»,- ասել է նա:

ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ԱՄՆ ցանկում հայտնվել է սիրիական կառավարությանը, եմենցի ապստամբներին և «Հեզբոլլահ» շարժմանն աջակցելու պատճառով:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ հայտարարել էր, որ միջուկային համաձայնագրի վերականգնումը կստորագրվի «հաշված օրերի ընթացքում»:

Մելլին, իր հերթին, հայտարարել էր, որ համաձայնագիրն «անխուսափելի» չէ: