Մահացել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այդ տեղեկությունը հաստատել է երկրի նախկին նախագահի որդին՝ Զաուր Մութալիբովը:
Մութալիբովը մահացել է կյանքի 84-րդ տարում:
Այազ Մութալիբովը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել էր Ադրբեջանի առաջին նախագահը (1991-1992): Մինչ այդ նա կատարել էր Ադրբեջանական ԽՍՀ-ի առաջին և միակ նախագահի պարտականությունները:





























