Ճապոնիան կվերանայի իր արժութային օրենսդրությունը, որպեսզի Ռուսաստանին չհաջողվի չխուսափել արեւմտյան ֆինանսական պատժամիջոցներից կրիպտոարժույթային ակտիվների միջոցով:
Կառավարությունը խորհրդարանի ընթացիկ նստաշրջանին կներկայացնի վերանայված Արտարժույթի եւ արտաքին առեւտրի մասին օրենքը՝ ՌԴ-ի կողմից թվային ակտիվների միջոցով պատժամիջոցների հնարավոր խախտումներից պաշտպանությունն ամրապնդելու համար, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
Վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանի նիստին եւս կոչ է արել փոփոխություններ կատարել օրենքում՝ ընդգծելով արեւմտյան դաշնակիցների հետ համակարգված գործողությունների անհրաժեշտությունն անցյալ շաբաթ Բելգիայում G-7 գագաթաժողովին մասնակցությունից հետո:
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ առաջարկվող փոփոխության շուրջ քննարկումներ են ընթանում։
«Վերանայումը ենթադրաբար թույլ կտա կառավարությանը կիրառել օրենքը կրիպտոակտիվների բորսաներում, ինչպիսիք են բանկերը, եւ դրանց պարտավորեցնել ստուգել՝ արդյո՞ք իրենց հաճախորդները ռուսական պատժամիջոցների օբյեկտներ են, թե ոչ»,- ասել է Mizuho Research and Technologies-ի ավագ տնտեսագետ Սաիսուկե Սակաին:
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 100 ռուս պաշտոնյայի, օլիգարխների, բանկերի եւ այլ հաստատությունների դեմ։ Ճապոնիան նաեւ արգելել է բարձր տեխնոլոգիաների արտահանումը եւ զրկել Ռուսաստանին առեւտրում առավել բարենպաստության ռեժիմիցի:
Այս ամսվա սկզբին Ճապոնիայի ֆինանսական կարգավորիչը երկրում կրիպտոարժույթների շուրջ 30 բորսաների կարգադրել էր գործարքներ չիրականացնել պատժամիջոցների տակ գտնվող ակտիվներով:





























