Ադրբեջանը, ըստ ամենայնի, հերթական սադրանքի է պատրաստվում:

Այդպես, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գործնական հանդիպման ժամանակ « հրահանգել է հրամանատարին եւ շտաբի պետին, որպեսզի անձնակազմը պատրաստ լինի նոր ժամանակակից սպառազինության, տեխնիկայի եւ այլ մարտական ​​միջոցների կիրառմանը»:

«Պաշտպանության նախարարը ստորաբաժանումներին հանձնարարել է իրական մարտական ​​պայմաններում ինտենսիվ պարապմունքներ եւ գործնական պարապմունքներ անցկացնել՝ մարտունակության հետագա բարձրացման համար, ինչպես նաեւ՝ միշտ պատրաստ լինել զորամասերի առջեւ ծառացած մարտական ​​առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարմանը»,- հայտարարությունը մեջբերում են ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ադրբեջանական ուժերը ներխուժել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտու տարածք։