ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ գազային գործարքը կարեւոր է, բայց այն չի փոխհատուցի գազի դեֆիցիտը Ռուսաստանում, CNBC-ի եթերում ասել է ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար Դեն Բրույետը:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կաշխատի միջազգային գործընկերների հետ այս տարի Եվրոպա առնվազն 15 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազ առաքելու համար: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Եվրամիությունը Ռուսաստանից 155 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է ներմուծել։

«Անկեղծ ասած, ես վստահ չեմ, որ այդ դեֆիցիտը հնարավոր է լրացնել։ Դա հսկայական քանակության գազ է»,- ասել է նա։ Այնուամենայնիվ, գազային գործարքը «շատ կարեւոր է», եւ մասնավոր բիզնեսներն ու կառավարությունները պետք է լրացնեն այդ բացը, եթե Եվրոպան ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից, ասել է Բրույետը:

Նա հավելել է, որ Գերմանիան պետք է նաեւ ՀԲԳ-ի վերամշակման կայաններ կառուցի՝ կարճաժամկետ հեռանկարում ռուսական էներգիայից հրաժարմանն աջակցելու համար:

Երկարաժամկետ հեռանկարում Եվրոպան ստիպված կլինի էներգիայի տարբեր աղբյուրներ օգտագործել, ասել է Բրույետը։ «Եթե նայեք էներգետիկայի պատմությանը, ապա կտեսնեք, որ այն միշտ անցումային վիճակում է եղել, բայց դա միշտ փոքրից մեծ անցում է եղել,- ասել է նա:- Դա հակադրվում է էներգիայի արտադրության մի ձեւի փոխարինմանը, ինչպիսին է հանածո վառելիքի այրումը, էներգիայի մեկ այլ ձեւով, ինչպիսին է քամին կամ արեւային էներգիան:

«Տնտեսական աճի պահպանման համար, որը ցանկանում են այս բոլոր երկրները, որը ցանկանում է Միացյալ Նահանգները, ավելի շատ, ոչ թե քիչ էներգիա կպահանջվի,- ասել է նա:- Սա այն անցումն է, որի վրա պետք է կենտրոնանանք»։ Նրա խոսքով՝ դա էներգետիկ, ինչպես նաեւ ազգային անվտանգություն կապահովի երկրների համար: