Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքի տակ բազմաթիվ մարդիկ ունի, որոնց անհրաժեշտության դեպքում կարող է գործի դնել: Նրանց թվում է հանրապետության նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիրը վերոնշյալ անձանց համեմատեց հեռակառավարման վահանակի կոճակների հետ, որոնք կառավարության ղեկավարը հաճախակի սեղմում է։ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ըստ պատգամավորի, կենտրոնացրել է հանրության ամբողջ ուշադրությունը։ «Հայ ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ղարաբաղի վրա։ Ուստի անհրաժեշտություն առաջացավ փոխել ռակուրսը։ Որոշվեց հանրության ուշադրությունը կենտրոնացնել մեկ այլ նպատակի վրա. Զոհրաբ Մնացականյանն իրեն այդպես էր պահում ե՛ւ նախարար եղած ժամանակ, ե՛ւ հիմա։ Նա հլու եւ հնազանդ պատրաստ է իրականացնել Նիկոլ Փաշինյանի բոլոր հանձնարարությունները»,- ընդգծեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԳ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը քննադատություն էր հնչեցրել ներկայիս կառավարության եւ նրա վարած քաղաքականության հասցեին: