ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նամակում ներկայացվել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված հումանիտար ճգնաժամի և ռազմական սադրիչ գործողությունների վերաբերյալ:
Ընդգծվել է նաև, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ:
Նշվել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին:





























