Մոսկվայի եւ Կիեւի միջեւ երկօրյա բանակցությունները կսկսվեն երեքշաբթի առավոտյան Ստամբուլում եւ կանցկացվեն Դոլմաբախչե պալատում, գրում է Anadolu գործակալությունը։
«Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը երկուշաբթի ժամանել է Ստամբուլ՝ ուկրաինական կողմի հետ խաղաղ բանակցությունների համար։ Պատվիրակության ինքնաթիռն Աթաթուրքի օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 16:00-ին։ Օդանավակայանից պատվիրակությունը գնացել է հյուրանոց։ Սպասվում է, որ ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայի մեգապոլիս կժամանի այսօր երեկոյան։ Երկօրյա բանակցությունները կսկսվեն երեքշաբթի՝ մարտի 29-ին, կանցկացվեն Դոլմաբախչե պալատում»,- փոխանցում է գործակալությունը։





























