Թուրքական լրատվամիջոցներում տեղ է գտել օրեր առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքով իպաշտպանություն Հայաստանի հաղորդագրությունը։
Թուրքական Turkiye Gazetesi պարբերականն իր հրապարակման մեջ կրկին ադրբեջանական կեղծիք է գրել, թե իբր Արցախում հայկական կողմը հարձակվել է Ադրբեջանի վրա։ Այնուհետ մեջբերել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ Հայաստանի վրա ցանկացած հարձակման դեպքում Իրանը կմիջամտի։
ԻԻՀՊԿ–ի հայտարարությունը խիստ անհանգստություն է առաջացրել թուրքական բազմաթիվ կայքերում։





























