Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը փետրվարի 25-ից ի վեր առաջին անգամ նվազել է 83 ռուբլուց։ Այս մասին վկայում է սակարկությունների դինամիկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի ժամանակով ժամը 16:05-ի դրությամբ դոլարի փոխարժեքը նվազել է 6,05 ռուբլով` հասնելով 83,70 ռուբլու։
Եվրոյի փոխարժեքը կորցնում է 3,60 ռուբլի՝ հասնելով 93 ռուբլի ցուցանիշի։





























