Նիդեռլանդների կառավարությունը վտարում է 17 ռուս դիվանագետների՝ նրանց ներկայությունը որակելով որպես «ազգային անվտանգությանը սպառնալիք»։ Երկրի ԱԳՆ-ը հայտնել է, որ նրանք «ռուսական հետախուզության սպաներ են»։
Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեքշաբթի Ռուսաստանի դեսպանին կանչել եւ ասել են, որ «որպես դիվանագետներ հավատարմագրված սպաները պետք է վտարվեն երկրից», հաղորդում է AP-ն։
Նախարարությունը նշում է, որ «Նիդեռլանդների համար հետախուզական սպառնալիքը մնում է բարձր։ «Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումն ավելի լայն իմաստով անցանկալի է դարձնում հետախուզության այդ աշխատակիցների ներկայությունը։
Կառավարությունը հայտարարել է, որ որոշումը կայացվել է «մի շարք համախոհ երկրների հետ» խորհրդակցություններից հետո՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Լեհաստանի, Բուլղարիայի, Սլովակիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի եւ Չեռնոգորիայի կողմից նմանատիպ վտարումները:





























