Բելգիան վտարել է 21 ռուս դիվանագետների՝ «ենթադրյալ լրտեսության եւ անվտանգությանը սպառնալիքի համար», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։

Խոսքը Բրյուսելում ՌԴ դեսպանության եւ Անտվերպենում հյուպատոսության աշխատակիցների մասին է։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ նրանք բոլորը հավատարմագրված էին որպես դիվանագետներ, սակայն «լրտեսությամբ եւ ազդեցություն գործելու օպերացիաներով էին զբաղվում»»:

Նիդեռլանդների ԱԳՆ-ը նույնպես երեքշաբթի օրը վտարել է 17 ռուս դիվանագետների՝ նրանց անվանելով «ռուսական հետախուզության գործակալներ»։