Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից եւ հարձակում գործում Արցախի վրա։ Այս մասին հայտարարել է իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։

«Արդեն մի քանի շաբաթ է՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտում են 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի շուրջ պայմանավորվածությունը։ Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի դեսպոտ Ալիեւին»,- գրել է նա Twitter-ի իր էջում։